«Մենք շատ պարզ դիրքորոշում ունենք: ԵՄ-ն աջակցում է ՈՒկրաինային և զգուշացնում Ռուսաստանին, որ նա ծանր գին կվճարի, եթե շարունակի իրեն այդպես պահել»,- Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Պաշտոնյան նշել է, թե այդ պարագայում ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ կսահմանի պատժամիջոցների երրորդ փուլը, որը կներառի տնտեսական լայնածավալ հարցեր` չբացառելով տնտեսության որևէ ոլորտ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Հաագայում միջազգային գագաթնաժողովի ժամանակ նույնպես Ռուսաստանին սպառնացել է հետագա պատժամիջոցներով` այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան ՈՒկրաինայի շուրջ: Օբաման նշել է, որ նոր պատժամիջոցները կներառեն էներգետիկայի, ֆինանսների, զենքի վաճառքի ու առևտրի ոլորտները: