Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ում ԵՄ երկրների դեսպանությունները շենգենյան վիզա չեն տրամադրելու ղրիմցիներին

ՌԴ-ում ԵՄ երկրների դեսպանությունները շենգենյան վիզա չեն տրամադրելու ղրիմցիներին
26.03.2014 | 15:46

ՌԴ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները շենգենյան վիզա չեն տրամադրի ղրիմցիներին, որոնք ստացել են ռուսական քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանը: Նա նշել է նաև, որ շենգենյան վիզայի համար Ղրիմի բնակիչները կարող են դիմել ՈՒկրաինայի տարածքում գտնվող դեսպանություններին և հյուպատոսարաններին: ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչությունը ռադիոկայանին պարզաբանել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ-ին, այդ իսկ պատճառով էլ Ղրիմի բնակիչները ստիպված կլինեն վիզայի համար դիմել ՈՒկրաինայում գործող համապատասխան կառույցներին: ՈՒկրաինայում ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպանությունները գտնվում են Կիևում: Ղրիմում են գտնվում չորս եվրոպական երկրների հյուպատոսություններ. Լեհաստանինը` Սևաստոպոլում, Լիտվայինը, Էստոնիայինը և Հունգարիայինը` Սիմֆերոպոլում:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ