ԱՄՆ-ում կարծում են, որ ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ առկա տարաձայնությունները չեն խանգարի Ռուսաստանի հետ համագործակցությանը` Իրանի և Սիրիայի հարցերում: «Մենք տարաձայնություններ ունենք, բայց մենք աշխատում ենք միասին և հուսով ենք, որ ՈՒկրաինայի հետ կապված տարաձայնություները դրան չեն ազդի»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: «Սիրիայի վերաբերյալ` հարցն այն չէ, թե մեզ պետք է Ռուսաստանը: Ռուսաստանը, Իրանը և բոլորը, ովքեր կարող են ազդել ռեժիմի (Սիրիայի) վրա, անհրաժեշտ են սիրիական ժողովրդին», -ասել է Հարֆը: