Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաակաշվիլին մերժել է Skype-ով հարցաքննվելու առաջարկը

Սաակաշվիլին մերժել է Skype-ով հարցաքննվելու առաջարկը
28.03.2014 | 11:15

Երեկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի ներկայացել հարցաքննության: Երկրի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին առաջարկել է հարցաքննությունն իրականացնել Skype-ի միջոցով, որը Սաակաշվիլին մերժել է: «Երևում է` վախեցել են միջազգային ճնշումից և փոխել են ձևը, քանի որ նրանց լավ բացատրել են եվրոպացիները և ամերիկացիները»,-ասել է Սաակաշվիլին Կիևում` ՈՒկրաինայի նախկին վարչապես Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպումից հետո: Նա հիշեցրել է Տիմոշենկոյի հետ կապված պատմությունը և Վրաստանի իշխանություններին խորհուրդ տվել ՈՒկրաինայից «օրինակ վերցնել»: «Ես շատ գործեր ունեմ, որպեսզի նման հիմարություների վրա չծախսեմ ժամանակս»,-ասել է Սաակաշվիլին և Վրաստանի գլխավոր դատախազության գործողությունները համարել «ոչ լեգիտիմ»:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ