ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը «Թվիթեր»-ում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում: «Արդյոք նրանք իսկապես հավատարի՞մ են Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ուղուն»,- գրել է ՈՒորլիքը: Նախագահների զրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: