Հայաստանում ՈՒկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի աշխատանքը:
«ՈՒկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ իջեցնել դրանց մակարդակը»,- ասել է Իգոր Ռոմանը:
Դեսպանը Երևան կվերադառնա՝ անկախ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևին Հայաստանի քվեարկությունից: