Վրաստանն Աբխազիան և Հարավային Օսիան շարունակում է իր տարածքը համարել և չի պատրաստվում համակերպվել Ռուսաստանի շրջափակման հետ, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն։ Նախարարի խոսքով՝ Վրաստանը երբեք չի համակերպվի այն մտքի հետ, որ իր տարածքի 20%-ը «շրջափակված է Ռուսաստանի կողմից»։ Աբխազիան և Հարավային Օսիան Փանջիկիձեն անվանել է 2 շրջաններ, որոնք «անկախ չեն, սակայն իրենց անկախ են անվանում, բացի այդ, այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր»։
Նախարարը նշել է, որ Վրաստանը մտադիր է հնարավորինս արագ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ՝ հետևելով ՈՒկրաինայի օրինակին։ «ԵՄ-ն նույնպես շատ է հետաքրքրված, որպեսզի ստորագրի մեզ հետ նման համաձայնագիր։ Այդ հարցում մենք միասնական են՝ որքան արագ, այնքան լավ»,- հավելել է Փանջիկիձեն։