Ռուսաստանը կարող է դադարեցնել անդամակցությունը ԵԽԽՎ-ին՝ հայտարարել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին: Ապրիլի 7-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում նախատեսված է քննարկել Ռուսաստանին ձայնից զրկելու կամ անդամությունը սառեցնելու նախաձեռնությունը: Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլտերի նախաձեռնությունը, որին արդեն աջակցություն են հայտնել շատ պատգամավորներ, կապված է Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ: Արեւմուտքը, բացի տնտեսական պատժամիջոցներից, Ռուսաստանին շրջափակում է միջազգային կառույցներում եւ «էլիտար ակումբներում»: Օբաման Ռուսաստանն արդեն անվանել է «տարածաշրջանային տերություն», նվազեցնելով նրա դերն ու կարգավիճակը, իսկ Յոթնյակը Պուտինին հեռացրել է G 8-ից: