ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը կարող է բացասաբար ներգործել Ռուսաստանում ամերիկյան և եվրոպական բիզնեսի վրա: Իր տեսակետը նա հայտնել է Հռոմում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ:
«Անկասկած՝ կներգործի», - ասել է Օբաման՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը հիմա «ջանում են ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նվազագույն ներգործություն կունենան Ռուսաստանում աշխատող ամերիկյան և եվրոպական ընկերությունների վրա, միևնույն ժամանակ ուժեղ ներգործություն կունենան Մոսկվայի վրա»,- ասել է Օբաման: