«Հիշեք, թե Ռուսաստանը քանի տարի է կռվել Չեչնիայում, ընդ որում` Չեչնիան տարածքով և բնակչությամբ մոտավորապես Կիևի շրջանի չափ է: Եվ նրանք կռվեցին այնքան, որ Դուդաևի և Բասաևի փոխարեն նշանակեցին Կադիրովին` ում վճարում են: Եթե նրանք մտնեն ՈՒկրաինա, կստանան Չեչնիա` տասնապատիկ չափով»,-glavcom.ua-ին ասել է ՈՒկրաինայի Գերագույն ռադայի «Սվոբոդա» խմբակցության պատգամավոր Անդրել Իլյենկոն: Պատգամավորը նշել է, որ եթե Պուտինը մտնի ՈՒկրաինա, կսկսվի լուրջ և երկարատև պատերազմ: «Եվ երբ սկսվեն զանգվածաբար Ռուսաստան վերադառնալ ցինկե դագաղներ, այնտեղ շատ արագ կփոխվեն տրամադրություններն ու կարծրատիպերը, թե այստեղ պատրաստ են Պուտինին ծաղիկներով դիմավորել: Նա ոչ միայն դագաղներ կստանա, այլև տնտեսական խոշոր կորուստներ կունենա և կոչնչացնի ինքն իրեն»,-ասել է Իլյենկոն: