Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսական տանկերը երբեք ՈՒկրաինա չեն մտնի

Բելառուսական տանկերը երբեք ՈՒկրաինա չեն մտնի
29.03.2014 | 13:01

«Կյանքում երբեք ես ինձ թույլ չեմ տա տանկերով մտնել Կիև: Դա ամբողջովին հիմարություն է»,- ուկրաինական «Шустер Live» հեռուստահաղորդման եթերում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ինչ-որ լարվածություն կա ՈՒկրաինայի իշխանությունների մոտ, որ ՈՒկրաինայի հյուսիսային սահմանին, այսինքն` Բելառուս -ՈՒկրաինա սահմանին Լուկաշենկոն զորք է կենտրոնացրել և պատրաստ է հյուսիսից գրավել ՈՒկրաինան` մինչև Կիև, իսկ Պուտինը, իբր, հարավ-արևելքից: Երբեք նման ծրագրեր չեն եղել: Մենք այնտեղ ոչինչ չենք կենտրոնացրել, բացի սահմանի պաշտպանությունից: Մենք վախենում էինք մաքսանենգության տարբեր տեսակներից, ինչ-ինչ տարրերի այստեղ թափանցումից, այդ պատճառով ստիպված էինք սահմանապահ գործողություններով սահմանը ավելի ուժեղ փակել: Այդ մասին մենք տեղեկացրել ենք ՈՒկրաինայի սահմանապահներին»,- ասել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ