Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քադաֆիի որդին ներողություն է խնդրել ժողովրդից

Քադաֆիի որդին ներողություն է խնդրել ժողովրդից
29.03.2014 | 13:09

Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեսանյութ է հեռարձակել, որում Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկը ներողություն է խնդրել իր արածների համար:

«Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից և ներողություն եմ խնդրում Լիբիայի կառավարությունում իմ թանկագին եղբայրներից` այն ամբողջ չարի համար, որը պատճառել եմ Լիբիայի անվտանգության և կայունության խախտման առնչությամբ», -ասել է Սաադի Քադաֆին: Վերջինս Լիբիայից փախել է 2011-ի հոկտեմբերին` ապստամբների կողմից հոր սպանությունից մեկ ամիս առաջ: Այս տարվա մարտին նրան Նիգերիան հանձնել է Լիբիային: Սաադի Քադաֆին մեղադրվում է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գործած ցուցարարների սպանությունների և այլ հանցագործությունների համար, երբ նա հրամանատարական բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի բանակում:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ