Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Երկրի դեմ ուղղված լրտեսություն»

«Երկրի դեմ ուղղված լրտեսություն»
29.03.2014 | 13:11

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիան ցնցած գաղտնալսման հրապարակմանը, որտեղ ինքն ու ուժային կառույցների ներկայացուցիչները գաղտնի խոսում են Սիրիայի ապստամբներին զինելու, սիրիական կողմից Թուրքիայի դեմ սադրանք իրականացնելու և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մասին։ «Հուրիեթ»-ի կայքը տեղեկացնում է, որ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե գաղտնալսման հրապարակումը համեմատելի է թուրքական պետությանը պատերազմ հայտարարելու հետ։

Համացանցում հայտնված ձայնագրությունն արվել էր Սիրիայի հարցով գաղտնի խորհրդակցության ընթացքում, որին ԱԳ նախարարից բացի մասնակցել են նաև հետախուզության ղեկավարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը։
Դրանից հետո Youtube-ն արգելափակվել էր Թուրքիայի տարածքում։
Դավուդօղլիի խոսքով՝ պետությունն անելու է հնարավորը՝ մեղավորներին գտնելու և պատժելու համար։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի ուժային կառույցներին գաղտնալսելը երկրի դեմ ուղղված լրտեսություն է։

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ