Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը նորվեգացի է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը նորվեգացի է
29.03.2014 | 13:24

ՆԱՏՕ-ի խորհուրդը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգին: Ըստ ՆԱՏՕ-ի մամլո ծառայության՝ նա պաշտոնավարման կանցնի 2014-ի հոկտեմբերի 1-ից:

«ՆԱՏՕ-ի խորհուրդը որոշում է կայացրել Յենս Սթոլթենբերգին նշանակել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-ասվում է հայտարարության մեջ:
55-ամյա Յենս Սթոլթենբերգն այս պաշտոնում կփոխարինի ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` ՈՒելսում սեպտեմբերի 4-5-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ