Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսի նախագահական ընտրությունները կնշանակվեն մինչ 2015-ի օգոստոսի 20-ը

Բելառուսի նախագահական ընտրությունները կնշանակվեն մինչ 2015-ի օգոստոսի 20-ը
29.03.2014 | 13:26

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան լրագրողներին հայտնել է, որ երկրում նախագահական ընտրությունները կնշանակվեն ոչ ուշ, քան 2015-ի օգոստոսի 20-ը:

Բելառուսի ղեկավարի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2010-ի դեկտեմբերին, երբ չորրորդ անգամ երկրի նախագահ ընտրվեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա լիազորությունների ժամկետն սպառվում է 2015-ին:
Բելառուսի առաջին և միակ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նա երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 1994-ին, 2001-ին, 2006-ին, 2010-ին:
Լուկաշենկոն դեռ չի հայտարարել 2015-ի ընտրություններին իր մասնակցության մտադրության մասին:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ