ՈՒկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում գրանցել է նախկին փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյին, Խարկովի մարզի պետական վարչության նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինին և գործարար Վադիմ Ռաբինովիչին՝ լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն: «Այսօր երեք թեկնածու է գրանցվել: Այսպիսով` ներկա պահին գրանցված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 5 մարդ»,- հայտնել է նա: Ավելի վաղ ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների շարքում հաստատել էր երկրի նախկին վարչապետ Յուրի Բոյկոյին և գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինին: Նախագահի թեկնածուի իր հավակնությունների մասին հայտարարել էր նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: