Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը գոհ է Ղրիմում ռուս զինծառայողների գործողություններից

Պուտինը գոհ է Ղրիմում ռուս զինծառայողների գործողություններից
29.03.2014 | 14:20

«Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին Ռուսաստանի Զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով թերակղզում տեղակայված զինծառայողներին զսպվածության և պրոֆեսիոնալիզմի համար:

«Լուրջ քննություն դարձան վերջին իրադարձությունները Ղրիմում: Դրանք ցույց տվեցին թե՛ մեր Զինված ուժերի որակական նոր հնարավորությունները, թե՛ անձնակազմի բարձր բարոյական ոգին», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը Մոսկվայում, բարձրագույն սպայակազմի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահը ողջունել է Ղրիմում ռուսաստանցի զինծառայողների «հստակ և պրոֆեսիոնալ գործողությունները», որոնք «հնարավորություն տվեցին խուսափել սադրանքներից և թույլ չտալ արյունահեղություն, պայմաններ ապահովել հանրաքվեի խաղաղ և ազատ անցկացման համար»:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ