Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբամա-Պուտին՝ գրավոր ու բանավոր առաջարկներ

Օբամա-Պուտին՝ գրավոր ու բանավոր առաջարկներ
29.03.2014 | 14:55

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է կայացել: Սպիտակ տան կայքը հաղորդում է, որ զրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ (Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին չի հիշատակվում)։ Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն միջոցառումները, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։

Օբաման առաջարկել է Պուտինին Քերրիի առաջարկի պատասխանը ներկայացնել գրավոր, կողմերը պայմանավորվել են նաև Քերրիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։
Օբաման կոչ է արել ՌԴ-ին խուսափել հետագա սադրանքներից, ներառյալ՝ ռուսական զորքերի՝ ՈՒկրայինայի հետ սահմանին տեղակայումից։
Պուտինն Օբամայի ուշադրութունն է հրավիրել «Մերձդնեստրի փաստացի արտաքին շրջափակման վրա» և ընդգծել, որ ՌԴ-ն հանդես է գալիս այդ խնդրի արդար կարգավորման օգտին, ասվում է Կրեմլի կայքում։ Սպիտակ տան կայքում Մերձդնեստրի թեման չի հիշատակվում։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ