Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեսաբում կռվող խմբավորումների թիրախում չի հայտնվի խաղաղ բնակչությունը

Քեսաբում կռվող խմբավորումների թիրախում չի հայտնվի խաղաղ բնակչությունը
29.03.2014 | 14:58

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ իրենք խորապես անհանգստացած են հայկական համայնքի ներկայացուցիչների անվտանգությանը սպառնացող բռնություններով, որի հետևանքով բնակիչների մեծ մասը ստիպված է եղել գաղթել։

Հարֆը նշել է, որ սիրիական հակամարտությունը շարունակում է վտանգ ներկայացնել այդ երկրում բնակվող քրիստոնյաների համար, և հայերը ևս բացառություն չեն։ Պաշտոնյայի խոսքով՝ Քեսաբում կռվող խմբավորումները հայտնել են, որ իրենց թիրախում չի հայտնվի խաղաղ բնակչությունն ու նրանց սրբավայրերը չեն պղծվի։ «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կկատարվեն, իսկ ԱՄՆ-ն էլ կշարունակի աջակցել հակամարտության «զոհերին», այդ թվում՝ սիրիաբնակ հայերին»,- շարունակել է պաշտոնյան՝ հավելելով, որ Պետդեպն աչալուրջ հետևում է Սիրիայում բնակվող հայերի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Հարֆը նշել է, որ Պետդեպը Քեսաբի դեպքերի հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի և այլ երկրների կառավարությունների հետ՝ ստանալով նորանոր տեղեկություններ և խոստովանելով, որ դա այնքան էլ հեշտ բան չէ։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ