Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Բացվեց թատրոնի ցուցահանդես-թանգարան

Բացվեց թատրոնի ցուցահանդես-թանգարան
29.03.2014 | 21:14

Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում նշվեց թատրոնի հիմնադրման 75-ամյակը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում կայացավ թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման արարողությունը, որտեղ ցուցադրված են արխիվային լուսանկարներ, զգեստներ, որոնք տարբեր ներկայացումներում և ժամանակներում կրել են թատրոնի առաջատար դերասանները, ինչպես նաև՝ հուշանվերներ ու պատվոգրեր, որոնք թատրոնը ստացել է հայ և ռուս մշակութային գործիչներից:
Այնուհետև, կայացավ հոբելյանական երեկոյի հանդիսավոր մասը` թատերականացված-համերգային ծրագիրը, որն ընդմիջվում էր դերասանների կողմից պատրաստած երգիծական պատումներով:
Հոբելյանական երեկոյին ներկա էին ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոդեռն» թատրոնի ղեկավար Սվետլանա Վրագովան, Բելառուսի Բրեստ քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ալեքսանդր Կոզակը, նաև դերասաններ, ովքեր երկար տարիներ աշխատել են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում (այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գենադի Կորոտկովը):
Հոբելյանական երեկոն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման աշխատանքները հովանավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ