Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն` Քեսապի դեպքերի մասին

ՌԴ ԱԳՆ-ն` Քեսապի դեպքերի մասին
30.03.2014 | 18:27

ՌԴ արտգործնախարարությունը Քեսապի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրադրությունը Սիրիայում վերջին օրերին բնութագրվում է կառավարական ուժերի և անօրինական զինված խմբավորումների միջև լարվածության կտրուկ սրմամբ, որոնք փորձում են վրեժխնդիր լինել վերջերս կրած պարտությունների շարքի համար: «Հիմնական իրադարձությունները ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար ալ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսապի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկոսի հավաստման, տեղի է ունեցել հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Քեսապի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսապի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա: Ծայրահեղականների առաջացումը դեպի Լաթաքիա, որը Քեսապից 65 կմ հեռավորության վրա է, կանգնեցվել է: Հարձակումը սպառնում էր նաև Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման միջազգային օպերացիային: Սիրիացի զինվորականները զինյալներից հետ են վերցրել ռազմավարական կարևոր բարձունքներ և մտադիր են մոտ ժամանակներս վերջ դնել զինված խմբավորումների առաջխաղացմանը և վերականգնել վերահսկողությունը Քեսապի սահմանային անցակետում՝ Թուրքիայի սահմանի մոտ: Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ տեղի է ունեցել ցույց՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսապի խաղաղ բնակչության վրա»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ