Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեսապը՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մտահոգության առարկա

Քեսապը՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մտահոգության առարկա
30.03.2014 | 18:32

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսապ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսապի հայ համայնքը՝ դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը,- «Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

«Ինչպես հավանաբար արդեն տեղյակ եք, այս հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այլ հարցերի թվում անդրադառնալով նաև Սիրիայի փոքրամասնությունների՝ հատկապես քրիստոնյաների ծանր դրությանը»,- ասել է Հարֆը:
Պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է գրոհայինների տարածած հաղորդագրությունները, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն: «Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ ԱՄՆ-ը կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը»,- ասել է Մարի Հարֆը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ