Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ընդդիմությունը ծրագրում է Մոսկվայում ապրիլի 13-ին անցկացնել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոսքի ազատության

Ընդդիմությունը ծրագրում է Մոսկվայում ապրիլի 13-ին անցկացնել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոսքի ազատության
31.03.2014 | 14:15

Ընդդիմությունը հայտարարություն է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան՝ ապրիլի 13-ին բողոքի նոր զանգվածային ակցիա անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր լրագրող Ալեքսանդր Ռիկլինը:

Ռիկլինը հայտնել է նաև, որ ապրիլի 13-ին նախատեսվում է անցկացնել երթ՝ Տուրգենևի հրապարակից մինչև Պուշկինի հրապարակ, որտեղ էլ կկայանա հանրահավաքը: Նրա խոսքերով՝ երթը և հանրահավաքը նվիրված են խոսքի ազատությանը:
Միջոցառմանը մասնակցելուն իր համաձայնությունն է տվել 50 հազար մարդ: Ռիկլինը հաղորդել է, որ միջոցառման կազմակերպիչը բողոքի ակցիաների կոմիտեն է:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ