Մուշում հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։ Մուշի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակից հետո «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցները քարեր են նետել ԱԶԿ-ի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մարդկանց։
Էրդողանի կուսակցության հակառակորդները կոտրել են խանութների ապակիներ, բանկոմատներ, վնասել են քաղաքապետարանի շենքը: Ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են օգտագործվել։ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 26 քաղաքական ուժ։ Ընտրատարածքների մեծ մասում հաղթել է վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։