Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ վարչապետը մեկնել է Ղրիմ

ՌԴ վարչապետը մեկնել է Ղրիմ
31.03.2014 | 21:27

Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո, այլ կարող է միայն ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ղրիմում խորհրդակցության ժամանակ։
Վարչապետն ընդգծել է Ղրիմում պաշտոնյաների աշխատանքում բյուրոկրատական քաշքշուկների անթույլատրելիությունը: Մեդվեդևն իր տեղակալներին և նախարարներին զգուշացրել է Ղրիմում և Սևաստոպոլում իրավիճակի լիարժեք պատասխանատվության մասին: Ղրիմցիների կենսաթոշակները կբարձրացվեն մինչև ռուսական մակարդակի` շնորհիվ հատուկ հավելավճարների, հայտարարել է ՌԴ վարչապետը: Աշխատավարձերը նույնպես կբարձրացվեն, վստահեցրել է վարչապետը` հավելելով, որ Ղրիմի զինվորականները և իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես կստանան ռուսական մակարդակին մոտ աշխատավարձեր: Մեդվեդևը պահանջել է գործարկել ղրիմցիներին անվճար բուժօգնություն հատկացնելու պետերաշխիքների ծրագիրը։

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ