Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրահանձնաժողովը կհեշտացնի վիզաների ստացումը Շենգենյան գոտու 22 երկրներում

Եվրահանձնաժողովը կհեշտացնի վիզաների ստացումը Շենգենյան գոտու 22 երկրներում
31.03.2014 | 21:29

Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Առաջարկը ԵՄ հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է Die Welt թերթը:

Վիզաների ստացման կանոնների հեշտացման նոր նախաձեռնության նպատակը ԵՄ-ի ներսում զբոսաշրջության զարգացմանը և տնտեսական աճին նպաստելն է:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ շենգենյան վիզա ունեցող անձը կկարողանա վիզայի գործողության տարածքում մնալ 90 օրից ավելի: Ընդ որում՝ գտնվելու վերաբերյալ հստակ ժամկետներ չեն նշվում: ԵՄ-ի մեջ չմտնող երկրների քաղաքացիները, որոնք պատրաստվում են այցելել ԵՄ-ում ապրող իրենց բարեկամներին, վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն ավելի քիչ փաստաթղթեր, քան նախկինում: Չի բացառվում, որ վիզաների ստացման դիմումը հնարավոր կլինի ներկայացնել համացանցով կամ սահմանն անցնելիս:
Եվրահանձնաժողովի նախաձեռնության հիմնավորման մեջ ասվում է, որ վիզաների ստացման կանոնների հեշտացումը կնպաստի ժողովուրդների և մշակույթների կապերի ամրապնդմանը։

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ