Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողան. Թուրքիային նոր ընդդիմություն է պետք, որ 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի

Էրդողան. Թուրքիային նոր ընդդիմություն է պետք, որ 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի
01.04.2014 | 12:26

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահպանեց իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ստեղծված իրավիճակում ՏԻՄ ընտրություններն ընկալվում էին որպես վստահության քվե վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի քաղաքական ուժին:
Ընտրություններն անցան լարված մթնոլորտում: Նախընտրական շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալների, հասարակության բևեռացման, Youtube-ի և Twitter-ի արգելափակման պայմաններում անցկացված ընտրություններն աչքի են ընկել ընտրակեղծիքներով: Մասնակցությունը ընտրություններին բավական բարձր է եղել` 52 միլիոն ընտրողների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է: Նախնական արդյունքներով` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է Թուրքիայի 81քաղաքներից և շրջաններից 49-ում` ստանալով քվեների ավելի քան 45 տոկոսը:
Վարչապետի գլխավորած քաղաքական ուժը հաղթել է էրզրումում, Ամասիայում, Դիարբեքիրում, Բուրսայում, Կոնյայում, Ստամբուլում և Անկարայում: Իշխող կուսակցության հաղթանակը ստվերվում է ընտրակեղծիքների, բախումների, առնվազն ութ զոհի, տասնյակ վիրավորների, ընտրական տեղամասերում հոսանքազրկումների, ընդդիմադիր մամուլի կայքէջերի վրա հաքերային հարձակումների բազմաթիվ տեղեկություններով:
Անկարայում պայքարը շատ թեժ է եղել, էրդողանի կուսակցությանը առաջ է անցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից միայն մեկ տոկոսով: Ընդդիմադիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ դատարանում վիճարկելու են Անկարայի ընտրությունների արդյունքները: Իզմիրում, որտեղ ավանդաբար հաղթում է ընդդիմությունը, քաղաքապետ է ընտրվել Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչը: Այս կուսակցությունը հաղթել է 13 քաղաքներում և շրջաններում` ստանալով քվեների 28 տոկոսը: Ադանան և Կարսը ընտրություն են կատարել ազգայնականների օգտին: «Ազգայնական շարժում» կուսակցությունը հաղթել է ութ քաղաքներում` ստանալով ձայների 15 տոկոսը: Քրդական ամենախոշոր կուսակցությունը՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն»-ը, հաղթել է Թուրքիայի հարավ-արևելյան` հիմնականում քրդաբնակ տասը շրջաններում` ստանալով քվեների չորս տոկոսը:
Թուրքիայի վարչապետը նաև կոչ է արել ընդդիմադիրներին` չպառակտել երկիրը:
«Մեր երկրի զարգացման այս նոր փուլում Թուրքիային անհրաժեշտ է մի ընդդիմություն, որ ժողովրդի շահերն է արտահայտում, այնպես, ինչպես այսօր անում է իշխող կուսակցությունը: Թուրքիային անհրաժեշտ չէ ընդդիմություն, որը պառակտում է հասարակությունը, մեզ նոր ընդդիմություն է պետք, որը 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի», - ասել է նա: Էրդողանի հաղթանակն արդեն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ