Կիրակի օրը Ֆրանսիայում կայացել է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձախերը 155 քաղաքներում կորցրել են կառավարման իրավունքը:
Ընտրությունները Օլանդի և նրա համախոհների համար ստուգարք էին և ցույց են տվել, թե ֆրանսիացիները որքան են հիասթափված սոցիալիստների կառավարությունից, որ իշխանության են եկել 2012 թ. կեսերին: Մունիցիպալ ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի կառավարությունը: Նոր վարչապետ է նշանակվել 51-ամյա ՆԳ նախարար Մանուել Վալսը: Վալսից բացի վարչապետի հավանական թեկնածուներ էին ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Սոցիալիստական կուսակցության նախկին ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին և Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին: Բացառված չէ, որ Դելանոեն, Օբրին կամ Բարտոլոնը կընդգրկվեն նոր կառավարության կազմ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք Օլանդը պաշտոններ կառաջարկի՞ ընդդիմության ներկայացուցիչներին: