ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ կքննարկի էներգետիկ անվտանգությունը ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեսքստում: Վաղը Բրյուսելում տեղի կունենա էներգետիկայի հարցով ԵՄ Խորհրդի և ԱՄՆ-ի 5-րդ նիստը, որին բացի Էշթոնից ու Քերրիից՝ կմասնակցեն նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օթթինգերը, ԱՄՆ էներգետիկայի նախարարի տեղակալ Դենիել Փոունմենը և Հունաստանի էներգետիկայի նախարար Յոաննիս Մանիատիսը:
«Քննարկվելիք հարցերի շարքում կլինի նաև էներգետիկ անվտանգությունն ՈՒկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացման համատեքստում»,- ասել է Կասյանչիչը: Նա չի ճշգրտել՝ արդյոք ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատրա՞ստ են քննարկել Եվրոպա հեղուկ գազ մատակարարելու հարցը: