Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռագըփ Զարաքօլուն կմեկնի Վաշինգտոն

Ռագըփ Զարաքօլուն կմեկնի Վաշինգտոն
01.04.2014 | 12:58

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդել է, որ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության ընդունման համար ակտիվ պայքարող Ռագըփ Զարաքօլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը:

Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին գրել և հրատարակել է 1990-ականների սկզբից: Նրան պատկանող Belge տպագրատունը 10 հատոր է հրապարակել Ցեղասպանության թեմայով, ինչի համար Զարաքօլուն ու իր ընտանիքի անդամները մշտապես հետապնդվել են Թուքիայի իշխանությունների կողմից և անգամ՝ բանտարկվել:
Capitol Hill-ում ամեն տարի անցկացվող Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում-ծրագիրն իրականացվում է հայ-ամերիկյան կազմակերպությունների, Հայաստանի դեսպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի մասնակցությամբ՝ մեկտեղելու ամերիկացիներին և վերահաստատելու հանցագործությանը արդարացի և ճիշտ պատասխան տալու ընդհանուր պարտավորվածությունը:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ