ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմ ընդունել ցանկացած եվրոպական երկրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «ԱՄՆ-ը միանում է իր դաշնակիցներին` հաստատելով, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որը կարող է ստանձնել անդամության պարտավորություններ և պարտականություններ, ինչպես նաև ներդրում կատարել եվրոատլանտյան տարածաշրջանի անվտանգության մեջ»,-ասել է Քերրին` չնշելով, թե կոնկրետ որ երկրներին նկատի ունի: Պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն «Եվրոպայում տարածել է ժողովրդավարություն, բարգավաճում և կայունություն»: