Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեսաբահայերի համար դրամահավաքության «մրցույթ» է սկսվել

Քեսաբահայերի համար դրամահավաքության «մրցույթ» է սկսվել
01.04.2014 | 23:00

Այնպիսի տպավորություն է, թե քեսաբահայութան օժանդակության համար փող հավաքելու մրցակցություն է սկսվել տարբեր կազմակերպություն-կառույցների միջև: Օրեր առաջ Քեսաբից տարհանված հայերին օգնելու համար «Հալէպ» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել էր բանկային հաշիվների մասին` համայն հայությանը խնդրելով մասնակցություն ունենալ այդ բարեգործությանը: Այնուհետև Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն տարածեց, թե` լավ կլինի, որ դրամական օգնությունները հավաքվեն եկեղեցու մոտ: Եվ վերջապես, այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպիսի հայտարարություն է տարածել` նշելով քեսաբահայությանն օժանդակելու նպատակով բացված հաշվեհամարը: Զարմանալի, բայց միևնույն ժամանակ ծանոթ վիճակ է: Յուրաքանչյուր կազմակերպություն իր կողմն է քաշում քեսաբահայերին օգնելու պատրաստ հայերին, որպեսզի դրամահավաքությունը կենտրոնացնի իր տնօրինության տակ` կարծես տարհանված մարդկանց աջակցելու այլ ճանապարհներ չկան: Մնում է սփյուռքի նախարարությունը հաշվեհամար բացի, եթե դեռ չի բացել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ