Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Дождь» հեռուստաալիքը կշարունակի գործել ևս երկու ամիս

«Дождь» հեռուստաալիքը կշարունակի գործել ևս երկու ամիս
01.04.2014 | 23:12

«Дождь» հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը ևս երկու ամիս, եթե կրճատի իր ծախսերը: Այս մասին հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան` ամփոփելով դրամահավաքի նպատակով հեռուստադիտողների կազմակերպած մարաթոնի արդյունքները: Այս ընթացքում հաջողվել է հավաքել քառասուն միլիոն ռուբլի: Սինդեևան տեղեկացրել է, որ կկրճատվեն սեփական արտադրության հաղորդումները: Դրա փոխարեն հեռուստաընկերության ղեկավարությունը մտադիր է բարելավելու այն հաղորդումների որակը, որոնք հայտնվել են փորձագետների ուշադրության կենտրոնում:

«Մենք ցանկանում ենք մնալ նորությունների ալիք: Այն ամենն, ինչ վերաբերում է խմբագրության քաղաքականությանը, մենք չենք ծրագրում փոխել»,- հայտնել է Նատալյա Սինդեևան:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ