Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը ՈՒկրաինայում

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը ՈՒկրաինայում
01.04.2014 | 23:14

Բրյուսելում այսօր հանդիպելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու ՈՒկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Դիվանագետներն ասում են, որ դաշինքի արտգործնախարարները հավանաբար կքննարկեն ինտենսիվ զորավարժություններից մինչև Արևելյան գործընկերության երկրներում մշտապես ՆԱՏՕ-ի մեծ քանակությամբ զորքեր տեղակայելու հարցը: Սպասվում է, որ հանդիպման ժամանակ ուշադրություն կդարձվի նաև ուկրաինական զինուժն ավելի արդյունավետ դարձնելու խնդրին:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ