ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ հանելու համար Մոլդովայից անջատվել ցանկացող Մերձդնեստրի նկատմամբ արտաքին շրջափակումը, փոխանցում է Կրեմլը: Մերձդնեստրը Մոլդովայից միակողմանիորեն անկախություն է հռչակել 1990 թվականին: Ավելի վաղ Մերձդնեստրի հարցը ՌԴ նախագահը քննարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում: