Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը»

«Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը»
01.04.2014 | 23:32

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նրան արտասովոր նվեր է մատուցել՝ Չինաստանի հնագույն քարտեզը՝ «Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը» կազմվել է Գերմանիայում, 1735 թվականին: Քարտեզի մասին տեղեկությունը և լուսանկարը հրապարակել են որոշ հոնկոնգյան ԶԼՄ-ներ, լուրը կայծակնային արագությամբ տարածվել է չինական բլոգոլորտում և հայրենասիրական զգացումների նոր ալիք է առաջացրել: Քարտեզի վրա շատ տարածքներ ներկայում Ռուսաստանի մաս են կազմում: 1735 թվականին Չինական կայսրության կազմում էին Հեռավոր Արևելքը, Տուվան, Սիբիրը և Հարավչինական ծովն իր բոլոր կղզիներով:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ