Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ներկայացուցիչների պալատը նոր պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ ՌԴ-ի

Ներկայացուցիչների պալատը նոր պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ ՌԴ-ի
02.04.2014 | 11:34

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որով ՈՒկրաինային կտրամադրվեն վարկային երաշխիքներ` 1 մլրդ դոլարի չափով, ինչպես նաև պատժամիջոցներ կսահմանվեն ՌԴ մի շարք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր Կոնգրեսի կարծիքով մեղավոր են «ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար»: Ըստ օրինագծի` կսառեցվեն ռուս պաշտոնյաների բանկային հաշիվները, ինչպես նաև կարգելափակվի նրանց` ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրումը: Պատժամիջոցները կկիրառվեն նաև պաշտոնյաների ընտանիքների անդամների նկատմամբ: Օրինագծին հավանություն են տվել 378 կոնգրեսականներ, դեմ են եղել 34-ը: Օրինագիծը ներկայացվել է նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ