Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անսպասելի ժառանգություն

Անսպասելի ժառանգություն
02.04.2014 | 13:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին սերտ ռազմական համագործակցություն է խոստացել՝ հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»: Բելառուսի հետ համագործակցությանը զարկ է տրվել ուկրաինական իրադարձությունների հետևանքով։ ՌԴ կառավարությանը կից Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ Մինսկում հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը ցանկացած իրավիճակում Ռուսաստանի կողքին է: Լուկաշենկոն հասկացրել է, որ հավանություն չի տալիս Ղրիմում իր մերձավոր դաշնակցի գործողություններին, բայց «նրա կողքին է»։ Այդ դիրքորոշումը ձեռնտու է Բելառուսին, քանի որ առանց ռուսաստանյան պատվերների Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կարող են սնանկանալ: Ռոգոզինը հաստատել է, որ ՈՒկրաինայի իրավիճակից ելնելով՝ ՌԴ-ից պատվերներ ստանալու Բելառուսի հնարավորություններն ավելացել են:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ