Պետք չէ մայրցամաքում անընդմեջ շոշափվող՝ Ռուսաստանից ԵՄ էներգետիկ կախվածության արագ նվազման սպասել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Լոնդոնում իր իտալացի գործընկեր Մաթեո Ռիկ Ռենզիի հետ մամլո ասուլիսում: Երկու երկրների ղեկավարներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ ԵՄ-ն տարբեր երկրների համար միմյանցից տարբերվող պայմաններում և Բրյուսելի բյուրոկրատական խոչընդոտների պարագայում, կարողացել է ՈՒկրաինայի ճգնաժամի հետ կապված «միասնական պատասխան» ձևակերպել: