Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ն չի շտապում հեռանալ ԵԽԽՎ-ից

ՌԴ-ն չի շտապում հեռանալ ԵԽԽՎ-ից
02.04.2014 | 13:53

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն ասել է, որ Ռուսաստանն այդքան էլ չի ձգտում դուրս գալ ԵԽԽՎ-ից և դուրս չի գա, քանի որ ներկայումս դա անհրաժեշտ չէ: Հիմա ՌԴ-ն սկսում է հոգեբանորեն պատրաստվել և վճռականություն ցուցադրել: «Եվրոպայի խորհուրդը ևս շահագրգռված է, որ Ռուսաստանը մնա անդամ, որովհետև Ռուսաստանից է գնում ԵԽ բյուջեի զգալի մասը, և ես կարծում եմ, որ ՌԴ-ի կողմից նման նախաձեռնությունները հաստատումն ու զգուշացումն են, որ եթե հակամարտությունը խորանա, ՌԴ-ն կարող է հեռանալ՝ իր հետ վերցնելով այն գումարները, որոնք ներդնում է: Սա է ներկա իրավիճակը, երբ կան գումարային խնդիրներ Եվրոպայում, սա կարող է էական լինել»,- ասել է Ֆյոդոր Լուկյանովը: Նա չի բացառել, որ Եվրոպայի խորհուրդը գուցե փորձի ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի և ՈՒկրաինայի հարցում:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ