Խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: Նա ԶԼՄ-ներին հայտնել է, թե ձերբակալվել է Բերկուտի ինը աշխատակից և ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ: Ձերբակալվածները կասկածվում են մայդանցիների գնդակահարության մեջ: