Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմի թաթարները պատրաստվում են հանրաքվեի

Ղրիմի թաթարները պատրաստվում են հանրաքվեի
03.04.2014 | 11:40

Ղրիմի թաթարների Մեջլիսը սկսել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները: Մեջլիսի ներկայացուցիչ Աբդուրաման Էգիզի կարծիքով հանրաքվեն, որը պետք է որոշի Ղրիմի թաթար ժողովրդի դիրքորոշումը թերակղզու կարգավիճակի վերաբերյալ, պետք է իրականացվի միջազգային այնպիսի կառույցների ղեկավարության ներքո, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն: Սրանից զատ Ղրիմի թաթարները պատրաստվում են հայտարարել Ղրիմի թաթարների «ազգային-տարածքային ինքնավարության» ստեղծման գործընթացի մեկնարկը:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ