Եվրասիական միության ստեղծման պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին, «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում:
«Այս տարին նշանակալից կլինի նրանով, որ մենք պատրաստվում ենք Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրմանը: Մինսկում ապրիլի վերջին սպասվում է շատ կարևոր հանդիպում, իսկ այս տարվա մայիսի վերջին Աստանայում մենք մտադիր ենք ավարտել այդ պայմանագրի ֆորմալ աշխատանքները»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: