ԵՄ ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթ` Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու մասին: Փաստաթղթի ներքո ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ-ում Հունաստանի ներկայացուցիչ, այդ երկրի փոխարտգործնախարար Դիմիտրիս Կուրկուլասը:
Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` մոլդովացիների համար առանց վիզայի ճամփորդությունը հասանելի կդառնա ապրիլի 28-ից: ԵՄ հանձնակատարը նշել է, որ վիզայի ռեժիմի փոփոխությունը Մոլդովայի հետ հարաբերություններում կդառնա համագործակցության լավագույն օրինակ:
Մոլդովացիների համար վիզային ռեժիմի փոփոխությանը Եվրախորհրդարանում քվեարկել են փետրվարի վերջին: Ավելի ուշ այն հաստատել է ԵՄ-ն: