ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի խոստացել հեռացնել զորքերն ՈՒկրաինայի սահմանից, խոսքը եղել է մեկ գումարտակի՝ մշտական տեղակայման վայր վերադարձի մասին։ «Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի և կանցլեր Մերկելի հեռախոսազրույցին (մարտի 31-ին), այնտեղ խոստում չի հնչել։ Այդ զրույցի ընթացքում մեր նախագահը տեղեկացրել է կանցլերին, որ Ռոստովի շրջանում զորավարժությունների ավարտից հետո գումարտակներից մեկը վերադարձել է իր մշտական տեղակայման վայր՝ Սամարայի շրջան»,- հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ հանձնարարությունները կատարելուց հետո մյուս «ստորաբաժանումները նույնպես կվերադառնան իրենց տեղակայման մշտական վայրեր»։