Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ի՞նչ են արել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կիևում

Ի՞նչ են արել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կիևում
03.04.2014 | 21:21

ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն փետրվարի 18-20-ը Կիևում մարդկանց զանգվածային սպանությունների հետաքննության նախնական արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հիմքեր կան կարծելու, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մասնակցել են փետրվարին Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ «հակաահաբեկչական» գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը:

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 26 աշխատակից անմիջական մասնակցություն է ունեցել զանգվածային սպանություններին»,- հավելել է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ այդ անձինք ՈՒկրաինա են եկել հունվարի կեսին: Տեղեկություն կա, որ խմբերը տեղակայվել են ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնի տարածքում: Նալիվայչենկոն նշել է, որ այնտեղ անցկացվել են կառավարական կապի գծեր, և այն ժամանակվա անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն անձամբ է նրանց մոտ եկել զեկուցումների համար։
Հաշվի առնելով դա՝ ուկրաինական իրավապահ մարմինները հարց են դրել ռուս գործընկերների առաջ, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչ են արել իրենց մարդիկ ՈՒկրաինայի տարածքում։

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ