Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար

Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար
04.04.2014 | 21:41

«Արտասահմանցիների համար մուտքի վիզայի պատճառով Ղրիմն առաջիկա առողջարանային սեզոնի ժամանակ կարող է կորուստներ ունենալ զբոսաշրջության ոլորտում»,- ասել է Ղրիմի առողջարանների և տուրիզմի նախարար Ելենա Յուրչենկոն:

«ՈՒկրաինայում չկար վիզային ռեժիմ Եվրոպայի երկրների մեծ մասի հետ, այժմ այն կա»,- բացատրել է Յուրչենկոն: Նախարարի խոսքերով` Ղրիմն արդեն դիմել է դաշնային օրենքի փոփոխության համար, որպեսզի առաջիկա տասը-տասներկու օրերին թերակղզի բուժման մեկնեն առանց վիզայի:
Յուրչենկոն նշել է, որ դա վերաբերում է նաև նավով շրջագայող ճամփորդներին, որոնք կարող են ափ դուրս գալ առանց վիզայի օժանդակության:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ