Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գյուլը կաջակցի Էրդողանին

Գյուլը կաջակցի Էրդողանին
05.04.2014 | 12:19

Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը հիմքեր է տալիս կարծելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել երկրի նախագահ, եթե առաջադրի իր թեկնածությունը՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը։ Ըստ «Հուրիեթի»՝ Առինչն ասել է, որ եթե Էրդողանը թեկնածություն դնի, գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կաջակցի նրա թեկնածությանը։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2014-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի, օգոստոսի 24-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը։

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ