Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է ծնկի ցավերի պատճառով՝ հարկերի վճարումից խուսափելու գործով որոշիչ շաբաթից առաջ, գրում է France-Presse-ը: Բժիշկների կանխատեսումներով՝ նա կկարողանա դուրս գալ հիվանդանոցից արդեն առաջիկա օրերին:
Հաջորդ շաբաթ Միլանի դատարանը պետք է որոշի նրա պատժի կրման ձևը՝ 77-ամյա Բեռլուսկոնին տնային կալանքի տակ կգտնվի, թե ստիպված կլինի կատարել ուղղիչ հասարակական աշխատանքներ: Բացի հարկերից խուսափելուց, Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է 2006- 2008 թթ. կոռուպցիայի, քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման և խորհրդարանականներին կաշառելու համար։