Կուրմանբեկ Բակիևը և նրա հարազատները հեռակա կարգով դատապարտվել են ազատազրկման: Նրանք մեղադրվում են արտասահմանցի գործարար Շոն Դեյլիի նկատմամբ կազմակերպած սպանության փորձի մեջ: Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել 25 տարվա ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նրա եղբայրը` Ջանիբեկ Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության` ունեցվածքի բռնագրավմամբ, որդիներից՝ Մարատ Բակիևը դատապարտվել է 20 տարվա, Մաքսիմ Բակիևը` ցմահ ազատազրկման: Նախկին նախագահի և նրա հարազատների նկատմամբ վճիռները կայացվել են «Օկսուս» ընկերության ներկայացուցիչ Շոն Դեյլիի սպանության կազմակերպման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: